-
Սպորտ
Ալեքս Մարգարյանը կամային հաղթանակով դուրս եկավ Մ-20 Եվրոպայի առաջնության եզրափակիչ
23:4606.07.26 -
Քաղաքական
«Ուժեղ Հայաստան»-ը դատապարտում է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող քաղաքական բռնաճնշումները
23:1906.07.26 -
Տարածաշրջան
Մեր առաջնորդի արյան վրեժն ենք ուզում. Ալի Խամենեիի վերջին ճանապարհի 4-րդ օրն է
22:5406.07.26 -
Իրավական
Ծառուկյանի տնից առգրավվել են կենդանիներ և թռչուններ. ևս մեկ քրգործ են հարուցել նրա նկատմամբ. ՔԿ
22:4506.07.26 -
Հասարակական
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Գյումրիի և Երևանի մի շարք հասցեներում
22:3006.07.26 -
Հասարակական
Վրացական խոչընդոտներ կան Ալեքսանի ու հայկական խմիչքի՝ դեպի Եվրոպա ճանապարհին
21:1306.07.26 -
Իրավական
Ձերբակալել են Գագիկ Ծառուկյանին. նրան կալանավորելու միջնորդություն կներկայացնեն
20:4106.07.26 -
Իրավական
Մի մոլագարի հետ գործ ունենք. Ծառուկյանի տունը դեռ խուզարկում են, կապարակնքել են ՀՕԿ-ը
20:0306.07.26 -
Քաղաքական
Խափանվեց Փաշինյանի ծրագիրը. ընդդիմությունն ամուր դիրքերով է մտնում նոր խորհրդարան
19:4806.07.26 -
Հասարակական
Գետափ գյուղում բախվել են «ՎԱԶ 21099»-ը և «Volvo» մակնիշի բեռնատարը․ կա 3 զոհ
19:3206.07.26 -
Հասարակական
Փաշինյանը ԵԱՏՄ-ին հավատարմություն է հայտնում Եկատերինբուրգում. ընտրություններից հետո առաջին այցը
19:1406.07.26 -
Իրավական
Ընդդեմ ՊՆ-ի մի քանի տասնյակ հայցեր են ներկայացվել, բնակարանի գումար են պահանջում
19:0006.07.26 -
Քաղաքական
Վարչախումբը կորցրել է իր լեգիտիմությունը և չի կարող երկար կյանք ունենալ. Իշխան Սաղաթելյան
18:4506.07.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Ինչո՞ւ ընդդիմությունը վերցրեց մանդատները և ի՞նչ կլիներ, եթե չվերցներ
18:3006.07.26 -
Կրթություն և գիտություն
Ինչպես դիմել քոլեջ. հաստատվել է մասնագիտական ուսումնական հաստատություն ընդունելության նոր կարգը. ԿԳՄՍՆ
17:4706.07.26 -
Հասարակական
Դատավորներն ամիսներով աշխատում են առանց օգնականի և գործավարի․ պատճառը ցածր աշխատավարձն է. Hetq.am
16:4706.07.26 -
Հասարակական
Օլիմպիական կոմիտեն կապարակնքվել է, սա միջազգային մակարդակի խայտառակություն է. Տոնոյան
16:3206.07.26 -
Հասարակական
Վահան Հովհաննիսյանը դուրս է գալիս «Ուժեղ Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակից
16:1706.07.26 -
Հասարակական
Կայծակի հարվածից վնասված կամրջի վերականգնումն ավարտական փուլում է. վաղվանից երթևեկությունը կվերականգնվի
16:0206.07.26 -
Միջազգային
Մահացու հարձակումներ՝ Կիևի վրա. սպասվում է Զելենսկի-Թրամփ հանդիպում Թուրքիայում
15:4706.07.26 -
Հասարակական
«BMW»-ի կայանման հարցը վերածվել է ծեծկռտուքի․ վնասվել է ավտոմեքենան, իսկ վարորդը տեղափոխվել է ԲԿ
15:3306.07.26 -
Միջազգային
Անկարայում ՆԱՏՕ-ն կքննարկի Ուկրաինայի վերազինման հարցը․ Եվրահանձնաժողովի նախագահ
14:4606.07.26 -
Հասարակական
Վարդավառին՝ հուլիսի 12-ին, «Խոսրովի անտառ» արգելոցը փակ կլինի այցելուների համար
14:3006.07.26 -
Միջազգային
Զգուշացում Իրանից՝ Հայաստանին ու հայ ժողովրդին. ի՞նչ է թաքնված TRIPP-ի տակ
14:1606.07.26 -
Հասարակական
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով
14:0006.07.26 -
Իրավական
70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ. Քննչական կոմիտե
13:1606.07.26 -
Քաղաքական
Մանդատը զենք է. «Հայաստան» դաշինքն ու «Ուժեղ Հայաստանը» վերցնում են մանդատները
13:0006.07.26 -
Հասարակական
«Mitsubishi»-ն Թբիլիսյան խճուղում բախվել է բազալտե եզրաքարին և կոտրել էլեկտրասյունը. կա վիրավոր
12:1306.07.26 -
Տարածաշրջան
Խորհուրդ ենք տալիս Հայաստանի իշխանություններին և ազգին, որ Ամերիկայի խաբեությանը չտրվեն. Հադադ Ադել
11:1206.07.26 -
Տարածաշրջան
Մեր և Միացյալ Նահանգների բանակցությունները ընթանում են հոռետեսությամբ. Հադադ Ադել
11:0106.07.26 -
Հասարակական
Դդմաշեն բնակավայրում 34-ամյա տղամարդը հnսանքահարվել է․ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին նա մահացել է
21:1305.07.26 -
Քաղաքական
Եթե Սահմանադրության փոփոխությունը հանրաքվեի դրվի, պատասխանատվությունը ընդդիմությանն է. Արսեն Բաբայան
21:0005.07.26 -
Տարածաշրջան
Կարսից մինչև Նախիջևանի սահման կառուցվող երկաթուղին կնպաստի Թուրքիա-Ադրբեջան-ՀՀ կապի ամրապնդմանը
19:0705.07.26 -
Քաղաքական
Փաշինյանի ուժի իրական ընտրական աջակցությունը չի գերազանցել 35–39 տոկոսը. Վարդան Օսկանյան
18:4905.07.26 -
Հասարակական
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ
17:1905.07.26 -
Հասարակական
Չարենցավանում բախվել են «Toyota Camry»-ն, «Opel»-ը, «Mitsubishi»-ն և «Lada»-ն․ կա 4 վիրավոր
15:4505.07.26 -
Հասարակական
Երևանում իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը
15:1705.07.26 -
Հասարակական
Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին ընդառաջ. մեկնարկում է Վարդավառի պահքը
14:1105.07.26 -
Հասարակական
Վայոց ձորի մարզի Արփի գյուղում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «ԳԱԶ 53» բեռնատարը․ կա վիրավnր
11:3505.07.26 -
Հասարակական
Ախուրյանի հունը ժամանակավորապես փոխել են. Կրասարի պատմական կամուրջը վերականգնվում է
11:1905.07.26 -
Հասարակական
Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավոր
10:2905.07.26 -
Քաղաքական
Հայաստանում ժողովրդավարությունը հաղթելու է Նիկոլ Փաշինյանի ստեղծած անարխիային․ Մանե Թանդիլյան
23:2504.07.26 -
Միջազգային
Հուղարկավորությամբ պայմանավորված բանակցային դադար. ո՞ւր են հասել Իրանն ու ԱՄՆ-ը
23:1004.07.26 -
Հասարակական
Ո՞վ է դանակահարել Ջրաշենի նախկին վարչական ղեկավարին ու նրա ծնողներին․ մանրամասներ՝ միջադեպից
23:0204.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Ադրբեջանը փորձում է օգտագործել Եվրոպայի ծանր դրությունը և խաղից դուրս թողնել Հայաստանին
22:4004.07.26 -
Տարածաշրջան
Սգո հրապարակում պայքարի մասին են իրանցիների մտքերը. Խամենեիի հուղարկավորությունը
22:0004.07.26 -
Քաղաքական
Հայաստանի համար գազ Ադրբեջանը չունի, Թուրքիան՝ նույնպես. հնարավո՞ր է փոխարինել ռուսական վառելիքը
21:4004.07.26 -
Միջազգային
Թուրքիան ցեղասպանությա՞մբ է սպառնում Իսրայելին. Ֆիդանի աղմկոտ հայտարարությունը
21:1004.07.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Ընդդիմության առաջին արձագանքները՝ ՍԴ-ի որոշմանը. ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու
20:3004.07.26 -
Միջազգային
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը և նախագահի փեսան կարող են այցելել Ռուսաստան մինչև օգոստոսի վերջ․ ԶԼՄ
20:1504.07.26 -
Քաղաքական
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն. Վահագն Հովակիմյան
19:4004.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Ադրբեջանին՝ փող. Հայաստանից՝ մաքսային արտոնություն. ի՞նչ խոստացավ Լայենը՝ Երևանին ու Բաքվին
19:3004.07.26 -
Միջազգային
Թուրքիան հետևում է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցային գործընթացը տապալելու Իսրայելի փորձերին․ Էրդողան
19:0004.07.26 -
Միջազգային
Ուկրաինայի «հերոս քաղաքը» գրավել են ռուսները. լայնածավալ հարձակումներ՝ ռազմաճակատում
18:4604.07.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Անսպասելի որոշում ՍԴ-ն չկայացրեց. ընտրությունների արդյունքը չի փոխվի
18:3004.07.26 -
Քաղաքական
Արձանագրվեց, որ Հայաստանում կա Սահմանադրություն, բայց չկա սահմանադրականություն. Արամ Վարդևանյան
18:1904.07.26 -
Իրավական
Ժամանակը կգա, կպարզվի, թե ինչ հանգամանքներ են ազդել այս որոշման վրա. Արամ Օրբելյան
18:1404.07.26 -
Միջազգային
Տինո Խրուպալլային վերընտրել են «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության համանախագահ
16:3704.07.26 -
Կրթություն և գիտություն
Հոսանքազրկման հետևանքով քննությունների բողոքարկման գործընթացը ընդհատվել է․ ԳԹԿ-ն երկարաձգել է վերջնաժամկետը
16:0404.07.26 -
Միջազգային
Սահմանադրական փոփոխություն՝ Հունգարիայում. վարչապետը նախաձեռնել է նախագահ Շույոկի պաշտոնանկությունը
15:5004.07.26 -
Տարածաշրջան
Արյան վրեժ են պահանջում Իրանում. թշնամիներին ուժ են ցույց տալիս Թեհրանում
15:3804.07.26 -
Միջազգային
ՌԴ-Իրան համագործակցությունը զարգանում է անվտանգության և ռազմատեխնիկական ոլորտներում. Մեդվեդև
13:5004.07.26 -
Միջազգային
Սլովակիայում մեկնարկել է վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին ցմահ վճարումներից զրկելու հարցով հանրաքվեն
13:1904.07.26 -
Միջազգային
Լուկաշենկոն պատրաստ է աշխատել Թրամփի հետ՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու համար
12:4204.07.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Բեկումնային որոշում կլինի՞. ՍԴ-ն պատրաստվում է հանգուցալուծել ընտրական վեճը
12:3004.07.26 -
Իրավական
Արմեն Գևորգյանը հաղթել է Խաչատուր Սուքիասյանին. Սուքիասյանը պետք է հերքում հրապարակի
12:1704.07.26 -
Հասարակական
Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ կա վիրավոր
11:4504.07.26 -
Մամուլի տեսություն
Արայիկ Հարությունյանի դիրքերը թուլանո՞ւմ են. երկարատև արձակուրդ է մեկնել. «Ժողովուրդ»
09:3404.07.26 -
Մամուլի տեսություն
Ի՞նչ ունեցվածք և եկամուտներ ունի նախարար Համբարձում Մաթևոսյանը. «Ժողովուրդ»
09:3004.07.26 -
Մամուլի տեսություն
Մոլդովական դասեր. ինչո՞ւ չի հեռանում հայաստանյան իշխանությունը. «Փաստ»
09:2004.07.26 -
Միջազգային
Զախարովան Եվրոպայի խորհրդի գործունեությունը որակել է որպես «մտավոր-սեռական դիսֆունկցիաների» դրսևորում
23:4003.07.26 -
Քաղաքական
Հայ-թուրքական գործընթացի իրական բանագնացները կդառնան ԵՄ պաշտոնյաները․ Հակոբ Բադալյան
23:1803.07.26 -
Քաղաքական
Բոլորիս անվտանգության հարցը լուծելու համար ամենածանր գինը վճարել են արցախցիները. Քրիստինե Վարդանյան
21:4503.07.26 -
Միջազգային
Եվրոպայում ռուսատյացությունը դառնում է հոգեկան հիվանդություն. ֆինն քաղաքական գործիչ
21:1503.07.26 -
Քաղաքական
Վաղը քո դուռն են թակելու. խուզարկությունից հետո ի՞նչ են տարել քաղաքագետ Բոզոյանի տնից
21:0003.07.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Առեղծվածային դեպք՝ Սևանի գերեզմանատանը. երիտասարդի դի են գտել՝ մեքենայում
20:3003.07.26 -
Իրավական
Դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի նոր անդամներ
20:2003.07.26 -
Հասարակական
Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզում․ բակում կայանված «ՎԱԶ 2107»-ը վերածվել է մոխրակույտի
20:0803.07.26 -
Միջազգային
Անկարայի գագաթնաժողովում ՆԱՏՕ-ն Ռուսաստանին կհայտարարի որպես «երկարաժամկետ սպառնալիք»․ Reuters
19:5803.07.26 -
Իրավական
Գյումրիում ռեպրեսիաների նոր ալիք է. Զարուհի Փոստանջյանը դիմել է միջազգային կառույցներին
19:4503.07.26 -
Քաղաքական
ՔՊ-ի «շուստրիությունն» անցավ. սկանդալային նախագիծն ընդունվեց, Ալեն Սիմոնյանը հեռացավ
19:3003.07.26 -
Տարածաշրջան
Պատմական հուղարկավորություն՝ Իրանում. հրաժեշտ են տալիս հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիին
19:0003.07.26 -
Միջազգային
Կիևի վրա ամենամահաբեր հարձակման համար Զելենսկին դաշնակիցներին է մեղադրում. Մոսկվան չի նահանջում
18:0503.07.26 -
Հասարակական
Երևանում բախվել են «Ford Fusion»-ն ու «Ford Mustang»-ը․ վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կա վիրավոր
17:0003.07.26 -
Հասարակական
Արտառոց դեպք. դաստիարակը երեխաների բերանները փակել է կպչուն ժապավենով, տնօրենը հրաժարվում է ազատել նրան
15:5903.07.26 -
Տարածաշրջան
Թեհրանի օդային տարածքը կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության արարողության ժամանակ
15:4403.07.26 -
Հայլուր
Հայլուր 15։30 Սկանդալային օրինագիծն ընդունվեց. ՀՀ ոչ բոլոր քաղաքացիները կկարողանան ընտրել
15:3003.07.26 -
Տարածաշրջան
Հայկական պատվիրակությունը մասնակցել է Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությանը
15:2503.07.26
Աբսուրդ է և ծիծաղելի, բայց սա է իրականությունը. Սաղաթելյանը` փաշինյանական օրակարգի մասին
Հայաստանյան ներքաղաքական փոթորիկը նոր հուն է մտնում։ Առկա խնդիրներին գումարվում են նորերը, որոնցից յուրաքանչյուրը հրատապ լուծում է պահանջում։
Ինչ է մտածում կարևորագույն մարտահրավերների շուրջ խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժը` «Հայաստան» խմբակցությունը, ի՞նչ օրակարգով է առաջնորդվելու նոր նստաշրջանում և ինչ մասնակցություն է ունենալու առաջիկայում կայանալիք հանրապետության նախագահի ընտրություններում։
Այս և այլ հարցերի շուրջ «Սպուտնիկ Արմենիան» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի հետ։ զրուցել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի հետ։
-Պարոն Սաղաթելյան, խմբակցությունում քննարկե՞լ եք հանրապետության նախագահի ընտրություններին մասնակցության հարցը։ Թեկնածու առաջադրելո՞ւ եք, թե՞ ոչ։
-Թեկնածու առաջադրել-չառաջադրելու մասին վերջնական որոշում չունենք։ Առաջիկա 2 օրերի ընթացքում քննարկում կունենանք նաև ընդդիմադիր մյուս խմբակցության`«Պատիվ ունեմի» հետ։ Նախ կհասկանանք առաջադրելու նպատակահարմարությունը, հետո կքննարկենք թեկնածուի հարցը և վերջնական դիրքորոշում կհայտնենք։
-Ո՞ւմ եք տեսնում հանրապետության նախագահի պաշտոնում։ Կա՞ այնպիսի մեկը, որը կկարողանա հավասարակշել քաղաքական դաշտը` ընդդիմադիր և իշխանական ուժերին։
-Մենք գտնում ենք, որ նախագահի թեկնածուն պետք է լիարժեք կարողանա իրականացնել Սահմանադրությունից բխող իր պարտականությունները, նաև լինի այնպիսի մարդ, որը կունենա մեր հասարակությանը համախմբելու ու պառակտված վիճակից դուրս բերելու և երկրի առջև ծառացած մարտահրավերներին իրական լուծումներ գտնելու հնարավորություններ։
-Նիկոլ Փաշինյանի ասուլիսին հետևե՞լ եք։ Ինչո՞վ էր այն տարբերվում նախորդներից, որո՞նք էին այն հիմնական ուղերձները, որոնք վարչապետը փորձեց մատուցել հասարակությանը։
-Ասուլիսն ամբողջությամբ չեմ հետևել, բայց մի քանի դրվագների ծանոթ եմ։ Գիծը հստակ է` հասարակությանը շարունակում են տրամադրել նոր զիջումների, շարունակում են համոզել, որ այս ամենը վաղուց է որոշվել, և իրենք պատասխանատվության բաժին չունեն այս ամեն ինչում. աբսուրդ է, ծիծաղելի է, արդեն զզվելի, բայց սա է իրականությունը։
Եթե կարճ բնութագրենք` ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը շարունակում է սպասարկել թշնամի երկրի շահերը։ Այլ մեկնաբանություն չեմ կարող տալ իր ասածներին` սկսած նրանից, որ 1992 թվականին Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, վերջացրած մյուս խայտառակ հիմնավորումներով։
-Այդ ամենը հնարավո՞ր է կանխել, թե՞ ամեն ինչ կարելի է ավարտված համարել։
-Երբեք ամեն ինչ ավարտված չէ։ Երկիրը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ, գործընթացները դեռ առջևում են, հնարավոր է պայքարել, և նաև մեր պարտականությունն է այս ամենի դեմ պայքարել։ Անհրաժեշտ է ձևավորել համաժողովրդական դիմադրություն այս խայտառակ օրակարգերի դեմ։
- Ի դեպ, պարբերաբար տեղեկություններ են շրջանառվում ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի կողմից նոր գործընթացներ սկսելու մասին։ Ի՞նչ գործընթացների մասին է խոսքը, և ի՞նչ եք անելու այս անգամ, որ մինչև հիմա չեք արել։
-Մեր տեսակետը հետևյալն է`պետք է ձևավորվի դիմադրություն Հայաստանի թրքացմանը, Արցախի հայաթափմանը, երկիրը նոր զիջումների տանելու օրակարգին և բոլոր այն ապօրինություններին, որոնք տեղի են ունենում այս իշխանությունների կողմից։ Այս ուղղությամբ աշխատանքներ են տարվում, մասնավորապես`ժողովրդի հետ հանդիպումներ, քննարկումներ, կազմակերպչական աշխատանքներ են իրականացվում։ Հույս ունենք և ամեն ինչ անելու ենք, որ այդ դիմադրությունը ձևավորվի, որ այդ դիմադրությունը վերաճի համազգային դիմադրության։
-Ինչպե՞ս է դա դրսևորվելու. ավելի վաղ Դուք հայտարարել էիք դիմադրության շարժում սկսելու , փողոցային պայքարի մասին։ Հիմա ի՞նչ բանաձևերով եք խոչընդոտելու գործող իշխանությունների, ինչպես Դուք եք նշում, հակապետական գործողություններին։
-Թե ինչպես է դրսևորվելու Դուք դրան ականատես կլինեք, հիմա դետալների մեջ չմտնեմ։ Երբ այս ամենը գործնական տիրույթում լինի, վստահ եմ` Դուք կտեղեկանաք։ Տարբեր դրսևորումներ է ունենալու` մեծուփոքր ակցիաներից, փողոցային պայքարից կազմված մի ամբողջական գործընթաց պետք է լինի։
-Այս փուլում իշխանափոխության նախադրյալներ կա՞ն։
-Նախադրյալներ իհարկե կան։ Փաշինյանի վերջին ասուլիսն արդեն բավարար էր ցանկացած առողջ, նորմալ հասարակությունում, պետությունում իշխանափոխության գործընթաց սկսելու համար։ Սրանից այն կողմ էլ ինչ նախադրյալ լինի։
-Պարոն Սաղաթելյան, 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո մենք ավելի դժվարին իրավիճակներ ենք ունեցել, որոնց հաղթահարման ճանապարհը, թվում է` իշխանափոխությունն է եղել, սակայն տարատեսակ բողոքի ակցիաների, շարժումների, անգամ ընտրությունների միջոցով չի հաջողվել այդ հարցը լուծել։
-Եթե մինչև հիմա չենք հաջողել, դա չի նշանակում, որ պայքարն ավարտվել է։ Պայքարը դեռ առջևում է, որովհետև մենք չենք հրաժարվել մեր օրակարգից, մենք չենք նահանջել նախկին հայտարարություններից, մենք չենք համակերպվել ստեղծված իրավիճակի հետ։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ վիժեցնենք իրենց առաջ բերած օրակարգը և հասնենք իշխանափոխության։Թե ինչ կլինի` կախված է հասարակության, ժողովրդի հետ մեր ճիշտ աշխատանքից։
-Հետևություններ արե՞լ եք նախկինում ձախողված փորձերից։
-Հետևություններ միշտ էլ արել ենք, անելու ենք և նորից եմ կրկնում` եթե նախորդ շրջանում չի ստացվել, դա չի նշանակում, որ ապագայում ևս չի ստացվելու։
-Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև սահմանադրական փոփոխություններին և ասաց, որ ամենևին փաստ չէ, որ ՀՀ-ում սահմանադրական փոփոխություններ տեղի կունենան։ Այս հայտարարությունն ինչպես կմեկնաբանեք։
-Հերթական անգամ ծաղրում է ժողովրդին և քաղաքական կուսակցություններին։ Սահմանադրական բարեփոխումների գործընթացը հերթական բլեֆն է, հենց դա էր պատճառը, որ մենք հրաժարվեցինք մաս կազմել այդ խեղկատակությանը և շոուին, որն իրենք նախաձեռնել են։
-Ինչո՞ւ է Փաշինյանը մտափոխվել։ Գուցե նախագահի հրաժարականով պայմանավորված` իրողություններն այլևս այլ հունով են գնում։
-Ինքը երբեք պատրաստ չէ երկրում որևէ իրական բարեփոխում անելու։ Սա հերթական կեղծ օրակարգն է հասարակությանը զբաղեցնելու, անիմաստ քննարկումներ անելու, բուն և գլխավոր հարցերից մեր ուշադրությունը շեղելու համար։ Նույն հաջողությամբ կարող է 3 օր հետո դուրս գալ և կարևորել սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը, անգամ հանրաքվեի օր նշանակել, բայց դրանից մեկ օր անց փոշմանի` հակառակն ասի։ Այսինքն` սա հետևողական վարքագիծ է, որն անընդհատ տեղի է ունենում։
Այդ նույն տրամաբանությամբ ինքը հիմնավորեց ջրի կամ էլեկտրաէներգիայի գնի բարձրացումը, այսինքն`օրը մի բան կարող է ասել, հաջորդ օրը դա հերքել և հակառակը հիմնավորել։
-Մամուլը գրում է, որ ՀՅԴ-ն պատրաստվում է կուսակցության ընդհանուր ժողովին։ Ըստ այդ հրապարակումների` ՀՅԴ գերագույն մարմնի անդամների փոփոխություններ են սպասվում։ Նշվում է, որ Ձեր անձի շուրջ դժգոհություններ են հասունանում։ Ե՞րբ է նախատեսվում կուսակցության ընդհանուր ժողովը և ինչից են դժգոհ Ձեր կուսակից-ընկերները։
- Դրանք ընդամենը բամբասանքներ են, որոնք իրականության հետ կապ չունենա։ Դաշնակցության ԳՄ ժողովը տեղի է ունեցել օգոստոսին, հաջորդ ժողովը երկու տարի հետո է։
Շատ հաճախ ամեն մի ապատեղեկատվության հարկ չենք համարում անդրադառնալ կամ պաշտոնապես հերքել։ Իսկ կուսակցության ժողովը մարտին է։
Դաշնակցության ընդհանուր ժողովները տարբեր սպասումներ են ձևավորում, ես այս ամենը դրանով եմ պայմանավորում և շատ հանգիստ եմ վերաբերվում այդ ամեն ինչին։ Դաշնակցությունը շատ պինդ , շատ ամուր է, որևէ խնդիր չկա։
-Հայ-թուրքական հարաբերություններ. հայ և թուրք հատուկ բանագնացների հունվարի 14-ին կայացած առաջին հանդիպումից հետո հայտարարվեց առանց նախապայմանների բանակցությունների մասին. 90-ականներից ի վեև Թուրքիան մշտապես նախապայմաններ է առաջ քաշել, հիմա ի՞նչ է փոխվել, կամ ի՞նչ է թաքնված առանց նախապայմանների ձևակերպման տակ։
-Շատ ենք անդրադարձել այդ հարցին։ Շատ հստակ է ամեն բան։ Վարչապետի աթոռը զբաղեցնողի ասուլիսն էլ վկայում էր այդ ամենի մասին, որ Թուրքիան շարունակում է իր նախապայմաններով հարաբերությունները, Թուրքիան նույն Թուրքիան է` ինչպես տարիներ առաջ, իսկ պատերազմից հետո Հայաստանն այլև նույն Հայաստանը չէ։ Թուրքիայի կողմից տարիներ շարունակ առաջադրված նախապայմանների գերակա մասն արդեն փաստացի կատարված է, կան բաներ, որ արդեն բավարարված են։
Իր ասուլիսից ակնհայտ էր, որ իրենք Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը թողնելու են սփյուռքի վրա և, ըստ էության, Հայաստանի պետական արտաքին քաղաքական օրակարգից հայտարարելով կամ առանց հայտարարելու դուրս է գալու այս քաղաքականությունը։ Այս իշխանությունը կարմիր գծեր չունի։ Երբ մենք մի քանի ամիս առաջ ասում էինք, որ Հայաստանը թրքացման է գնում, հենց սա նկատի ունեինք։
-Այս համատեքստում որն է սփյուռքի, մասնավորապես Հայ դատի հիմնական դերակատարումը։
-Ես երբեք չեմ ուզի սփյուռքին առանձնացնել Հայաստանից, կամ տարանջատել սփյուռքի օրակարգ-Հայաստանի օրակարգ եզրույթները։ Կա մեկ օրակարգ` դա հայ ժողովրդի, Հայաստանի, սփյուռքի ու Արցախի օրակարգն է, դա Հայաստանի անվտանգությունն է, Արցախի կարգավիճակն է, Արցախի պահպանումն է ու սփյուռքի ամրապնդումը։
Միևնույն ժամանակ`առանց պետության մասնակցության այս օրակարգերը չեն կարող հաջողություն ունենալ։ Առաջնահերթ պետք է խուսափել այդ բաժանումից, որը հետևողական առաջ է տանում այս իշխանությունը։
Երկրորդը` հայ-թուրքական հարաբերությունների գծով պետք է լինի հայ-թուրքական ընդվզում, դա միայն սփյուռքի խնդիրը չէ, առաջին հերթին հենց Հայաստանի խնդիրն է։ Սփյուռքը, Հայաստանը և Արցախը համատեղ ջանքերով պետք է ձևավորեն համահայկական ընդվզում ընդդեմ Հայաստանի թրքացման օրակարգի, Հայաստանի` մեր սերունդների իրավունքներից հրաժարվելու և առհասարակ հայկական ինքնության ոչնչացման այս գործընթացների դեմ։
Պետք է համախմբվենք ու միասնաբար պայքարենք այսօրվա իշխանության առաջ քաշած այս կործանարար օրակարգի դեմ։
- ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի և ԱՄՆ Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչների հանդիպման մասին. ի վերջո նման հանդիպում եղե՞լ է, թե ոչ, ի՞նչ կարող էին քննարկել սփյուռքի դաշնակցականները ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի հետ։
-Անկեղծ`տեղյակ չեմ` հանդիպել են, թե ոչ։ Հայ դատի գրասենյակներն աշխարհում լուրջ առաքելություն ունեն։ Ես մի բան կարող եմ ասել` ցանկացած հանդիպում դա կլինի միջազգային կազմակերպությունների, տվյալ երկրների, պետությունների ղեկավարների, Հայաստանի ներկայացուցիչների կամ որևէ մեկի հետ, առնվազն պետք է բխի Արցախի և Հայաստանի շահերից։
Եթե անգամ այդպիսի հանդիպում եղել է` դրա մեջ ես սարսափելի ոչինչ չեմ տեսնում, որովհետև վստահաբար մեր կուսակից-ընկերներն իրենց տեսակետներն ու մտահոգությունները բարձրաձայնած կլինեն, նաև այն, ինչ մտածում են օրվա իշխանության, Հայաստանի արտաքին քաղաքականության և Արցախի հարցի ուղղությամբ։
-
22:20
03.07.26
Հուլիսի 8-ին Երևանի Կապույտ մզկիթում հարգանքի տուրք կմատուցվի Իրանի նախկին հոգևոր առաջնորդի հիշատակին
Կարդալ ավելին
-
16:16
03.07.26
«Հայաստան. բաց դուռ». ցուցահանդես՝ նվիրված Մեծ հայրենադարձության 80-ամյակին
Կարդալ ավելին
-
18:19
02.07.26
ՔՊ-ի գյուղատնտեսական և զբոսաշրջային խոստումները. արդյունքներ ու բացեր. Civilnet
Կարդալ ավելին
-
17:15
02.07.26
Ծնվել են զոհված զինծառայող Գոռ Ղուկասյանի երկվորյակ եղբայրները՝ Գոռը և Հայկը
Կարդալ ավելին