Լրահոս
Հայաստան
17:25
12.01.22
187

«911»-ով 1 միլիոնից ավելի զանգ է գրանցվել 2021 թվականին

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ 2021 թվականին 911 հեռախոսահամարով ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում և մարզային փրկարարական վարչությունների կենտրոններում գրանցվել է 1 մլն 443 հազ. 236 զանգ:

Հանրապետությունում գրանցվել է 14. 802 արտակարգ դեպք և պատահար, որից 6.588 հրդեհի, 4.647 ճանապարհատրանպորտային պատահարի, 7.781 կենցաղային, 1.279 կեղծ ահազանգ և այլն: