Լրահոս
Իրավական
14:50
11.02.23
102

64-ամյա կնոջը թմրամիջոց իրացրած տղամարդը ձերբակալվել է

Img default alt hy

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն թմրամիջոց իրացնելու վերաբերյալ: Տեղեկության իրացման ակտիվ փուլը սկսվել է փետրվարի 7-ի գիշերը՝ ժամը երեքին: Հենց այդ ժամին նրանք, համայնքային ոստիկանների և քրեական հետախույզների հետ, Էջմիածնի Արագածի զանգվածում ձերբակալել և բաժին են տեղափոխել 64-ամյա մի կնոջ: Ոստիկաններն արդեն գիտեին, թե նա որտեղից էր ձեռք բերել անձնական խուզարկությամբ մոտից հայտնաբերված մեթամֆետամինի և մարիխուանայի զանգվածներով փաթեթը:

Նախաձեռնվել է քրեական վարույթ, տեղեկությունները հանգամանորեն ճշտվել ու հաստատվել են, և արդեն առավոտյան ժամը 11-ին մոտ Աղավնատուն գյուղում ձերբակալվել է 40-ամյա մի տղամարդ: Նա ներկայացվել է Վաղարշապատի քննչական բաժին, որտեղ էլ խոստովանել է, որ 64-ամյա կնոջն ինքն էր իրացրել թմրամիջոցները:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: