Լրահոս
Իրավական
18:00
08.05.23
484

50-ամյա տղամարդը սպանել էր 86-ամյա մորը. ոստիկանության տեսանյութը

Img default alt hy

Մայիսի 6-ին, երեկոյան ժամը 9-ին մոտ, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել «Սևան» բժշկական կենտրոնից. հիվանդանոց էր զանգել Լճաշեն գյուղի 50-ամյա մի բնակիչ և հայտնել, թե 86-ամյա մայրը տանը հանկարծամահ է եղել:

Հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Սևանի բաժին, որտեղից էլ օպերատիվ խումբը մեկնել է նշված տուն: Իրավապահները, սակայն, դիակի դեմքին և պարանոցին հայտնաբերել են բռնության հետքեր:

Ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մայիսի 6-ին մոր և որդու միջև ծագած հերթական կենցաղային վեճի ընթացքում հենց ահազանգող 50-ամյա տղամարդն էր ծեծել ու խեղդամահ արել մորը:
Տղամարդը ձերբակալվել ու կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Սևանի քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: