Լրահոս
Հայաստան
22:38
11.02.22
123

39-ամյա վարորդը Nissan-ով գլխիվայր է շրջվել

Img default alt hy

Այսօր՝ փետրվարի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում, հայտնում է Գագիկ Շամշյանը։

Ժամը 16:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 39-ամյա Ռոման Վ-ն իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարhի 85-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում: 

Վթարի հետևանքով վարորդը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն: