Լրահոս
Հասարակական
23:07
23.01.22
165

38-ամյա վարորդը վթարի հետևանքով տեղում մահացել է (լուսանկարներ)

Img default alt hy

Այսօր՝ հունվարի 23-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում, հայտնում է «shamshyan.com»-ը։

Ժամը 18:20-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 38-ամյա Հարություն Մանադարյանը, իր վարած Toyota մակնիշի ավտոմեքենայով, Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով, մոտ 120 մետր բախվել ապառաժ քարերին և հայտնվել ձորում:   

Գագիկ Շամշյանը դեպքի վայրից հայտնում է, որ վթարի հետևանքով, Հ. Մանադարյանը տեղում մահացել է:

Նրա դին ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են փրկարարները, ապա այն պատգարակով մոտեցրելօպերատիվորեն ժամանած Աշտարակի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենային: