Լրահոս
Իրավական
16:32
14.05.23
139

36-ամյա երիտասարդը փող էր գողացել 74-ամյա տղամարդու գրպանից

Img default alt hy

Մայիսի 12-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած 74-ամյա տղամարդը հայտնել էր, որ Վարդաշենի 9-րդ փողոցում անհայտ անձը իր գրպանից բացահայտ փող է հափշտակել: Հայտնումեն ոստիկանությունից:

Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են կողոպուտը կատարողի ինքնությունը: 36-ամյա երիտասարդը ձերբակալվել և տարվել է Էրեբունու բաժին:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին:

Նախաձեռնվել է քրեական վարույթ: