Լրահոս
Հասարակական
12:58
15.02.22
646

35-ամյա տղամարդը Դավիթաշենի կամրջից իրեն ցած է նետել

Img default alt hy

Այսօր՝ փետրվարի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 11։30-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ տղամարդու դի կա։

Գագիկ Շամշյանը դեպքի վայրից հայտնում է, որ մահացածը Երևանի բնակիչ, 35-ամյա Արթուր Կ-ն է։

Նա ինքնասպանություն է գործել՝ կամրջից իրեն նետելով։