Լրահոս
Հայաստան
13:39
24.01.22
395

3-րդ հարկից ցած նետված աղջկա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր

Img default alt hy

Երևանում հունվարի 21-ին, 3-րդ հարկից իրեն ցած նետած աղջկա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Այս մասին «NEWS.am»-ի հետ զրույցում ասել են թիվ 1 համալսարանական հիվանդանոցից։

«Աղջկա մոտ դրական դինամիկա չի նկատվում։ Նրան միացված է արհեստական շնչառության սարք»,- նշել են հիվանդանոցից։

Ավելի վաղ Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ էր ստացվել, որ Մամիկոնյանց 38/3 շենքի բակում քաղաքացի է ընկած: Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինը 3-րդ հարկի պատուհանից իրեն ցած է նետել:

Արաբկիրի ոստիկաններն ու Երևանի գնդի պարեկները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը  նշված շենքում վարձակալական հիմունքներով բնակվող,  20-ամյա Ինգա Ա.-ն է։