Լրահոս
Հասարակական
21:30
28.08.22
304

26-ամյա վարորդը Mercedes-ով մի քանի պտույտ շրջվելով, գլխիվայր հայտնվել է ձորակում. կան վիրավորներ

Img default alt hy

Այսօր՝ օգոստոսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: 

Ժամը 17:00-ի սահմաններում, Սյունիքի մարզի բնակիչ, 26-ամյա Գարեգին Գ.-ն՝ իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 357 կմ հատվածում, ըստ նախնական տեղեկությունների, կորցնելով ավտոմեքենայի կառավարումը, դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել ճանապարհի ձախ կողնակում և մի քանի պտույտ գլորվելով, գլխիվայր հայտնվել ձորակում: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գարեգին Գ.-ն և ուղևոր, Սյունիքի մարզի բնակիչ, 29-ամյա Հրաչյա Գ.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մեղրիի տարածաշրջանի բժշկական կենտրոն: