Լրահոս
Հասարակական
14:30
08.11.25
183

22-ամյա վարորդը «Kia Forte»-ով բախվել է քարերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կան վիրավորներ

Img default alt hy

Երեկ՝ նոյեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում Արտենի-Քարակերտ գյուղերի խաչմերուկում Լոռու մարզի բնակիչ 22-ամյա Դավիթ Շ․-ն իր վարած «Kia Forte» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են մեկը՝ «Արմավիր» բժշկական կենտրոն, մյուսը՝ «Թալին» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։