Լրահոս
Հայաստան
15:57
26.01.22
153

2022թ. ամռանը ժամկետային ծառայություն իրականացնող ՀՀ վերջին քաղաքացին կհեռանա Արցախից. Հայկ Մամիջանյան

Img default alt hy

2022թ. հունիս-հուլիսին Հայաստանի վերջին քաղաքացին, որը ժամկետային ծառայություն է իրականացնում, կհեռանա Արցախից, հունվարի 26-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։ 

Նա հիշեցրել է, որ Արցախը Հայաստանի անվտանգության, այդ թվում ֆիզիկական անվտանգության երաշխավորն է։   

«Ինչպե՞ս են ծնողները կարծում՝ որտե՞ղ է իրենց երեխաների համար ավելի անվտանգ ծառայելը՝ Ղարաբաղո՞ւմ, երբ Հայաստանի նախագահը Սերժ Սարգսյանն էր, թե՞ Սյունիքում և Գեղարքունիքում Փաշինյանի օրոք»,- հարց է տվել Մամիջանյանը։

Խմբակցության քարտուղարը վստահություն է հայտնել, որ մեր բանակը, չնայած ժամանակավոր դժվարությանը, կմնա Հայաստանի անվտանգության եւ անկախության երաշխավորը։