Լրահոս
Քաղաքական
10:45
08.05.23
192

2018-ի «հեղափոխությունը» 88-ի հեղափոխության դեմ էր․ Անդրանիկ Թևանյան

Img default alt hy

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը գրում է․

«Վերջին 35 տարում Հայաստանում միայն մեկ հեղափոխական շարժում է եղել։ 88-ի Ղարաբաղյան շարժումը։
Այդ շարժման արդյունքում ստացանք՝

1. Անկախ Հայաստան,
2. Ազատագրված Արցախ՝ պետականության դե ֆակտո ատրիբուտներով։

Այս երկու հիմնարար ձեռքբերումները պահելու և զարգացնելու համար անհրաժեշտ էր ժամանակակից, արդար և բարեկեցիկ պետություն կառուցել։ Այս հարցում տանուլ տվեցինք։ Այդ պարտության հետևանքով առաջացան նիկոլները։

2018-ի «հեղափոխությունը» 88-ի հեղափոխության դեմ էր։ Փողոց դուրս եկած մարդիկ հույս ունեին, որ արդար երկիր կկառուցեն։ Նրանց ձգտումները ճիշտ էին, բայց սխալվեցին առաջնորդների ընտրության հարցում։

2018-ին տեղի ունեցածի արդյունքում մսխվել ու մսխվում են 88-ի շարժման ձեռքբերումները։ Հիմա կանգնած ենք Հայաստանի լինել-չլինելու հարցի առաջ։

Մեր միակ փրկությունը միասնական ուժերով 88-ի ձեռքբերումներին տեր կանգնելն ու ժամանակակից երկիր կառուցելն է։ Սրան են ուղղված լինելու մեր բոլոր ջանքերը։

Հ․Գ․։ Շաբաթ օրը որպես խոսնակ մասնակցում էի «Երիտասարդի ձայնի» կազմակերպած ֆորումին։ Թեման «Հայաստանը՝ ջրբաժանի առաջ»»։