Լրահոս
Հասարակական
17:09
13.05.23
1 108

2-ամյա տղան ընկել է ջրով լցված տարայի մեջ և ջրահեղձ եղել

Img default alt hy

Այսօր՝ մայիսի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 14:50-ի սահմաններում «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից Ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել երեխայի դի, հայտնում է shamshyan.com-ը:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 2-ամյա Դավիթ Ա.-ն է, իսկ ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի պետ Ս. Ամիրյանի գլխավորությամբ, պարզել է գյուղի այն տունը, որտեղ բակում տեղադրված ջրով լցված տարայի մեջ է անզգուշաբար վայր ընկել երեխան և ջրահեղձ եղել:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ: