Լրահոս
Հասարակական
22:00
28.01.25
577

150 դրամ՝ մեկ ուղևորության համար. Ավինյանը մանրամասնել է (տեսանյութ)

Img default alt hy

2025 թվականի փետրվարի 1-ից Երևանում կգործի նոր ուղևորատոմս՝ մեկ ուղևորության համար սահմանելով 150 դրամ։ Այս մասին հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Որոշել ենք փետրվարի մեկից ներդնել նոր ուղևորատոմս՝ մեկ ուղևորության արժեքը սահմանելով 150 դրամ։ Այս փոփոխությունը գործելու է 2025 թվականին։ Մենք նախատեսում ենք նաև հունվար և փետրվար ամիսներին ձեռք բերված անսահմանափակ փաթեթների ժամկետները երկարաձգել ևս մեկ ամսով, սա նշանակում է, որ եթե դուք գնել եք մեկ ամսվա փաթեթ, ապա ստանում եք հավելյալ մեկ ամիս»,- «Ֆեյսբուք»-ի էջում հրապարակված տեսանյութում ասել է Ավինյանը։

Նրա խոսքով՝ առաջարկվող մեկ ուղևորության համար սահմանված 150 դրամը հնարավոր է ենթարկվի փոփոխության յուրաքանչյուր տարվա համար առավելագույնը 10 դրամով՝ միմիայն շարունակական բարեփոխումների արդյունքում։