Լրահոս
Հասարակական
19:57
14.02.22
226

11-ամյա տղայի ձեռքի մեջ պայթել է հրավառության պայթուցիկ սարքը

Img default alt hy

Փետրվարի 13-ի երեկոյան պարեկները Ազատության պողոտայում ծառայություն կատարելիս են եղել, երբ նրանց են մոտեցել մի կին և մի տղամարդ և խնդրել, որ պարեկներն իրենց ուղեկցեն «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: 

Գագիկ Շամշյանը հայտնում է՝ իմանալով, թե ինչն է պատճառը, պարեկները այդ կնոջն ու տղամարդուն, ովքեր պարզվել է՝ ամուսիններ են, և նրանց հետ գտնվող 11-ամյա տղային իրենց ծառայողական ավտոմեքենայով տեղափոխում են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: 

Երեխան լուրջ վնասվածքներ է ունեցել: Նա հրավառության պայթուցիկ սարք է անզգուշությամբ պայթեցրել ձեռքի մեջ, ինչի հետևանքով դաստակն ամբողջովի վնասվել է: