Լրահոս
Աշխարհ
09:40
12.01.23
329

108-ամյա կինը բացահայտել է երկարակեցության գաղտնիքը

Img default alt hy

ԱՄՆ-ում Կալիֆորնիայի 108-ամյա բնակչուհին հերթական տարեդարձն է նշել և բացահայտել իր երկարակեցության պատճառները։ Shantnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The San Diego Union-Tribune-ը։

Ջիննի Բերգմանը ծնվել է Նյու Ջերսիում 1914 թվականի դեկտեմբերի 30-ին և աշխատել է հոր դիզայներական ստուդիայում, մինչև իր ամուսնությունը՝ 1930-ականների կեսերին: Հետո նա ամուսնացել է Թոմ անունով ավիակոնստրուկտորի հետ, և զույգը սկսել է հաճախակի տեղից տեղ տեղափոխվել։ Մասնավորապես, երեք երեխա ունեցող զույգը Ավստրալիայում ապրել է ընդհանուր առմամբ 14 տարի։

Այժմ կինն ապրում է Սան Դիեգոյի տարեցների պանսիոնատներից մեկում։ Ծնունդը շնորհավորելու էին գնացել հարազատներն ու ընկերները։ Երկար կյանքի բանալին Բերգմանը անվանել է ճիշտ մտավոր վերաբերմունքը և անցյալի վրա չանդրադառնալու կարողությունը:

«Երկարակեցության գաղտնիքը ամեն օր վայելելն է և ապագայում ինչ-որ բանի սպասելը: Եվ այնուամենայնիվ, դուք միշտ պետք է լինեք երիտասարդ, հետաքրքիր մարդկանց մեջ»,- ասել է 108-ամյա կինը։