Լրահոս
Աշխարհ
18:45
28.08.22
182

105-ամյա հերոսն իր սիրելի վիսկիի մեկ բաժակն անվանել է երկարակեցության գաղտնիքը

Img default alt hy

Մարջորի Ստյուարտը Շոտլանդիայից նշել է իր 105-ամյակը և նշել, որ  իր սիրելի վիսկիի մեկ բաժակն՝է իր  երկարակեցության գաղտնիքը։ «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Daily Record-ը։

Հարյուհինգամյա  կնոջ սիրելի ոգելից խմիչքը J&B շոտլանդական վիսկին է, որը նա նախընտրում է խմել հեռուստացույցով սպորտ դիտելիս։ Կինը կարծում է, որ հենց ալկոհոլն է իրեն օգնում ակտիվ մնալ և դրական նայել աշխարհին:  Ստյուարտն  իր ծննդյան օրն անցկացրել է Շոտլանդիայի Կալդութել շրջանի ծերանոցում ընտանիքի և ընկերների հետ։ «Այնտեղ հրաշալի մթնոլորտ էր, և այնքան հաճելի էր նրա ծննդյան տարեդարձը միասին նշել արևոտ եղանակին: Մայրս հիանալի կյանքով է ապրում. նա շատ շփվող է և գիտի, թե ինչպես պատմել տարբեր պատմություններ հետաքրքիր ձևով»,- ասում է դուստրը՝ Դեյդրեն։

Ծերանոցի մենեջերի խոսքով՝ Ստյուարտը շարունակում է լիարժեք կյանքով ապրել, և դրանում իրեն օգնում է իր նպատակներին հասնելու կարողությունը։