Լրահոս
Քաղաքական
00:00
23.10.22
167

Զրույցների, մտահոգությունների առանցքը բնակիչների համար նույնն էր՝ ԱՆՎՏԱՆԳՈւԹՅՈւՆ, Բանակ, Արցախ. Գեղամ Մանուկյան

Img default alt hy

ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Վերադառնում ենք Տավուշից: Խիստ հագեցած օր էր: Վաղ առավոտից ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանյանի, պատգամավորներ Արթուր Խաչատրյանի, Արգիշտի Գևորգյանի, Գառնիկ Դանիելյանի, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ընկերների հետ այցելեցինք Բերդ և Իջևան քաղաքներ, Արծվաբերդ, Չինարի, Այգեձոր համայնքներ:

Զրույցների, մտահոգությունների առանցքը սահմանամերձ բոլոր այդ բնակավարերի բնակիչների համար նույնն էր՝ ԱՆՎՏԱՆԳՈւԹՅՈւՆ, Բանակ, Արցախ: Թեև կային բազում այլ հարցեր, որոնց կանդրադառնանք հետագայում:

Ուրախ էինք, որ Բերդում մեզ դիմավորեց օրերս ազատության մեջ հայտնված, ՏԻՄ ընտրություններում, բանտից իշխանություններին հաղթած Հարություն Մանուչարյանը: Նրան պարբերաբար այցելում էինք բանտում:

Քաղբանտարկյալ Հարություն Մանուչարյանը մինչև վերջ էլ գործարքի չգնաց բռնատիրական իշխանության հետ:

Այցը յուրահատուկ էր նաև այլ հանգամանքով պայմանավորված: ԱԺ մեր նորընտիր պատգամավորների՝ Արգիշտի Գևորգյանի ու Իջևանից Գառնիկ Դանիելյանի համար այդ կարգավիճակում առաջինն էր: Ու չեմ բացի փակագծեր, բայց ասեմ՝ որքաաա՜ն եմ սիրում ու հպարտանում մեր դաշնակցական ընկերներով ու խմբերով՝ չինարցի, այգեձորցի, իջևանցի, բերդեցի... ու նաև Դաշնակցության մեր երիտասարդականի իմ արդեն հարազատ զավակ դարձած անդամներով: Խոնարհ հերոսներ, որոնք անգամ մեկ լուսանկար անելն են արգելում:

Վերադառնում ենք նորանոր մտահոգություններով ու նորացված վճռականությամբ ու նպատակով՝ #Դիմադրություն»։