Լրահոս
Միջազգային
14:15
23.06.26
153

Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը

Img default alt hy

Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան ընդունել է նախարարների կաբինետի հրաժարականը։ Այս մասին հայտնել է նրա մամուլի ծառայությունը։

«Նախագահն ընդունել է վարչապետ Ինգա Ռուգինենեի նախարարների կաբինետի հրաժարականը և կառավարությանը հանձնարարել է կատարել պարտականությունները մինչև նոր կաբինետի ձևավորումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

15 օրվա ընթացքում պետության ղեկավարը պետք է Սեյմի (խորհրդարանի) քննարկմանը ներկայացնի վարչապետի թեկնածու։ Իշխող մեծամասնությունը այդ պաշտոնում առաջադրել է Լիտվայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ԼՍԴԿ) առաջնորդ Մինդաուգաս Սինկյավիչյուսին։ Եթե Սեյմն ընդունում է նախագահի առաջարկը, նշանակված վարչապետը հաջորդ 15 օրվա ընթացքում պետք է խորհրդարանին ներկայացնի իր կաբինետի կազմը և կառավարության ծրագիրը։

Ռուգինենեի կաբինետը ստիպված է եղել հրաժարական տալ իշխող կոալիցիայում տեղի ունեցած փոփոխությունների պատճառով։ Այն վերափոխելու հարցը օրակարգ է մտել այն բանից հետո, երբ հունիսի սկզբին ԼՍԴԿ-ն որոշեց դադարեցնել համագործակցությունը «Արշալույսը Նեմանի վրա» կուսակցության հետ՝ մեղադրելով նրան պոպուլիստական քաղաքականության մեջ։ Կոալիցիայի նոր գործընկեր է դարձել «Դեմոկրատներ՝ հանուն Լիտվայի» կուսակցությունը։ Այս փոփոխությունների շրջանակում որոշվել է «վերաբեռնել կառավարությունը»։