Լրահոս
Միջազգային
18:58
24.06.26
51

Ռուբիոն ԱՄԷ նախագահի հետ քննարկել է Իրանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները

Img default alt hy

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նախագահ շեյխ Մուհամմեդ բեն Զայիդ Ալ Նահայանը Աբու Դաբիում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են Վաշինգտոնի և Թեհրանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաև Հորմուզի նեղուցում ազատ նավագնացության ապահովման հարցը։ Այս մասին ասված է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թոմի Փիգոտի գրավոր հայտարարության մեջ։

«Նրանք քննարկել են Իրանի հետ փոխըմբռնման վերաբերյալ [ԱՄՆ] նախագահ [Դոնալդ] Թրամփի հուշագիրը, Հորմուզի նեղուցով ազատ նավագնացության ապահովմանն ուղղված ջանքերը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության կարևորությունը», - նշվում է փաստաթղթում։ Փիգոտի խոսքով՝ ԱՄՆ պետքարտուղարը և ԱՄԷ նախագահը խոսել են նաև «պաշտպանության և առևտրի ոլորտներում հետագա համագործակցության» մասին։ Ռուբիոն «վերահաստատել է ԱՄՆ հանձնառությունը ԱՄԷ անվտանգությանը»։

Հունիսի կեսերին ամերիկյան և իրանական կողմերը ստորագրել էին փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում է բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում։ Հունիսի 21-ին Բյուրգենշտոկում Կատարի և Պակիստանի միջնորդությամբ տեղի են ունեցել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններ՝ հուշագրի իրագործման վերաբերյալ։