Լրահոս
Միջազգային
23:00
24.06.26
210

Եվրոպայի և ԱՄՆ-ի դիրքորոշումները ուկրաինական հարցում մերձեցել են․ Մակրոն

Img default alt hy

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Եվրոպան և ԱՄՆ-ն մերձեցրել են իրենց դիրքորոշումները ուկրաինական հակամարտության հարցում։

«Մենք այժմ ապրում ենք եվրոպացիների և ամերիկացիների նոր մերձեցման պահը», - ասել է Մակրոնը Բեռլինում E5-ի առաջնորդների (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իտալիա, Լեհաստան և Ֆրանսիա) բանակցությունների արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում։

Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ «Մեծ յոթնյակի գագաթնաժողովում ԱՄՆ-ն Եվրոպայի հետ միասին հայտարարեց Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանն աջակցելու, նրան ռազմական և էներգետիկ աջակցություն ցուցաբերելու, ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու և, ընդհանուր առմամբ, եվրոպացի գործընկերների հետ նույն ճանապարհով շարժվելու պատրաստակամության մասին»։