Լրահոս
Քաղաքական
21:54
24.06.26
67

Կարևոր հարցն այն է՝ արդյոք Թրամփը «uպանել» է ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ Իրանի դիրքորոշումը․ Հակոբ Բադալյան

Img default alt hy

Իրանի խորհրդարանի նախագահը ժամանել է Բաքու, որտեղ մասնակցելու է Իսլամական երկրների կոնֆերանսի պառլամենտական ասամբլեային: Ղալիբաֆը հանդիպել է նաեւ Իլհամ Ալիեւի հետ: Այս մասին գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։

«Այստեղ իհարկե հետաքրքիրն այն է, որ Ղալիբաֆը մի քանի օր առաջ Շվեյցարիայում բանակցում էր ԱՄՆ հետ, որի պատվիրակությունը գլխավորում էր փոխնախագահ Վենսը: Այն Վենսը, որը փետրվարին ժամանել էր Հայաստան ու Ադրբեջան: Երեւանից Բաքու թռչելուց հետո, այնտեղ նա հայտարարեց, թե առաջին պաշտոնյան է, որ անցնում է Թրամփի ուղու վրայով:

Այդ ժամանակ դեռ չէր սկսել Իրանի դեմ պատերազմը, բայց Թեհրանը արդեն հայտարարել էր՝ Գերագույն հոգեւոր առաջնորդ Խամենեիի խորհրդական Վիլայաթիի շուրթերով, որ այդ ծրագիրը Իրանի համար անընդունելի է կտրականապես:

Պատերազմի առաջին օրը ԱՄՆ սպանեց Խամենեիին, ու իրանյան ռազմա-քաղաքական ղեկավարության մի զգալի մասին: Բայց Վիլայաթին օրինակ՝ ողջ է:

Կարեւոր հարցն իհարկե այն է, թե արդյո՞ք Թրամփը «սպանել» է ԹՐԻՓՓ վերաբերյալ Իրանի այդ դիրքորոշումը, թե՞ հակառակը՝ Շվեյցարիայից հետո Ղալիբաֆն Ալիեւին կարող էր հայտնել, որ Վենսը առաջին, բայց նաեւ վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով»,-գրել է նա։