Լրահոս
Հասարակական
10:31
24.06.26
53

Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել արգելափակումից․ նա հոսպիտալացվել է

Img default alt hy

Հունիսի 23-ին՝ ժամը 17։51-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Սպանդարյան» գերեզմանատանը՝ քարհանքի մոտակայքում, քաղաքացին ընկել է փոսը և ոտքը մնացել է քարի տակ։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և կինոլոգիական խմբերը:

Փրկարարները և ոստիկանության աշխատակիցները համատեղ քարհանքի մոտակայքում մոտ 5 մետր խորություն ունեցող ձորակում հայտնաբերել են քարերի արանքում արգելափակված քաղաքացուն։

Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել արգելափակումից և պատգարակով մոտ 200 մետր մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է։