Լրահոս
Քաղաքական
17:34
23.06.26
181

ՀՀ իշխանությունները ցուցաբերում են ընդգծված անտարբերություն Բաքվում պահվող հայերի ճակատագրի հարցում․ Վահագն Սարոյան

Img default alt hy

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բաքվում ապօրինաբար պահվող մեր հայրենակիցների ճակատագրի հարցում Հայաստանի իշխանությունները շարունակում են ցուցաբերել ընդգծված անտարբերություն։

Մինչ իշխանությունները խոսում են խաղաղության օրակարգից, ադրբեջանցիների հետ հարաբերությունների կարգավորման և նոր էջ բացելու մասին, ադրբեջանական բանտերում շարունակում են մնալ մեր հայրենակիցները, որոնց վերադարձի ուղղությամբ համարժեք քաղաքական, դիվանագիտական կամ միջազգային ճնշման հետևողական աշխատանք չի երևում:

Արդյունքը նույնն է, հանկարծ այնպիսի բան չանեն, որ Բաքվին դուր չգա, կամ խանգարի Բաքվի գործողություններին»: