Լրահոս
Հայաստան
17:04
17.01.22
113

Զորքերում կարգապահության վիճակի բարելա­վման և արտակարգ պատահարների կանխարգելման նպատակով ՊՆ-ում անցկացվել է խորհրդակցություն

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ա. Դավթյանի ղեկավարությամբ հունվարի 15-ին անցկացվել է «ՀՀ զինված ուժերում զինվորական կարգապահության վիճակը և բարելավման ուղիները» թեմայով հավաք-խորհրդակցություն։ 

Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն՝ հավելելով, որ մասնակցել են զորամիավորումների և զորամասերի հրամանատարների բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալները, ԶՈւ հոգևոր առաջնորդն ու գնդերեցները, սպա-իրավաբաններն ու սպա-հոգեբանները:

«Ներկայացված զեկույցներում քննարկվել են առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները։

ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ա. Դավթյանը, ամփոփելով խորհրդակցության արդյունքները, նշել է զինվորական կարգապահության ամրապնդման ուղղությամբ տարվող աշխատանքների կարևորությունը, ընդգծել, որ նման հավաքներ անցկացվելու են նաև զորամիավորումներում՝ զորքերում կարգապահության վիճակի բարելա­վման և արտակարգ պատահարների կանխարգելման նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ: