Լրահոս
Սպորտ
18:45
07.01.23
79

Զոմերը չի վախենում մրցակցել Նոյերի հետ և ուզում է տեղափոխվել Բավարիա

Img default alt hy

Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» շվեյցարացի դարպասապահ Յան Զոմմերը որոշել է տեղափոխվել Մյունխենի «Բավարիա»: Դարպասապահին չի մտահոգում այդ դիրքում Մանուել Նոյերի հետ մրցակցությունը։ Այս մասին հայտնում են լրագրողներ Ֆիլիպ Քեսլերն ու Մանուել Բոնկեն։

Գերմանացի լրագրողները հայտնում են, որ Զոմմերը ցանկանում է տեղափոխվել «Բավարիա»՝ չնայած անգլիական, իտալական և իսպանական ակումբների կողմից իր նկատմամբ հետաքրքրությանը։ Շվեյցարացին երախտապարտ է «Բորուսիային», սակայն «Բավարիա» հնարավոր տեղափոխությունը նրան գրավում է Գերմանիայում և Եվրոպայում գավաթների համար պայքարելու հնարավորությամբ։

Զոմմերի ծրագիրն է «Բավարիայում» խաղալ մրցաշրջանի ամբողջ երկրորդ հատվածը որպես հիմնական դարպասապահ, իդեալական կլինի նվաճել բոլոր երեք հնարավոր գավաթները՝ Բունդեսլիգան, Գերմանիայի գավաթը և Չեմպիոնների լիգան: Հաջորդ մրցաշրջանում շվեյցարացի դարպասապահը հույսը դնում է Նոյերի հետ արդար մրցակցության վրա։ Զոմմերը կարծում է, որ կարող է համոզել մարզչական շտաբին, որ հենց ինքն է արժանի լինել «Բավարիայի» հիմնական դարպասապահը։ Զոմմերը հարգում է Նոյերին, բայց չի վախենում նրանից։

Հիշեցնենք, որ «Բավարիան» դարպասապահ է փնտրում Նոյերի վնասվածքի պատճառով, որը շարքից դուրս է եկել մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։

Աղբյուր  ArmSport.am