Լրահոս
Միջազգային
17:00
07.07.26
41

Ծանր գիշերվա սարսափը պահպանվում է Ուկրաինայում. դրոնային ուժգին հարվածները շարունակվում են

Գիշերը Ռուսաստանը 351 անօդաչու թռչող սարք ու 68 հրթիռ է արձակել: Թիրախում Կիևն է եղել, հայտնել են Ուկրաինայի ռազմաօդային ուժերի ներկայացուցիչները: Ուկրաինայի մայրաքաղաքի արվարձաններում դեռ սարսափած են գիշերային հարվածներից: Ռուսական ուժերի հարձակման հետևանքով Կիևում զոհերի թիվը հասել է 28-ի: Վիշնևո արվարձանում մոտ 600 բնակիչ տարհանվել է, քանի որ, ըստ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայության, տաածքում չպայթած զինամթերք կա: