Լրահոս
Միջազգային
16:32
02.06.25
153

Զոհեր և հարյուրավոր վիրավորներ՝ ՉԼ-ի եզրափակչից հետո. ֆուտբոլային ցնծությունը վերածվել է քաոսի

 

Փարիզում տոնակատարությունն ավարտվել է արյունով։ Չեմպիոնների լիգայում «Պարի Սեն-Ժերմենի» պատմական՝ առաջին հաղթանակից հետո քաղաքի կենտրոնում սկսված զանգվածային ցնծությունը վերածվել է անկարգությունների։ Ֆրանսիական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ ոստիկանությունն ավելի քան 500 անձի է ձերբակալել, գրեթե 200 հոգի տարբեր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։ Երկու երիտասարդ երկրպագու մահացել է՝ մեկը՝ ավտովթարից, մյուսը՝ դանակահարման հետևանքով։