Լրահոս
Միջազգային
22:10
04.12.24
185

Զինյալները խուճապ էին տարածում, որ մարդիկ փախչեն իրենց տներից. Ասադի բանակը գյուղ է ազատագրել

 

Իսլամիստ զինյալների տիրապետության տակ գտնվող Հալեպից դեպի Համա քաղաք ուղղություն վերցրած հակակառավարական ուժերի առաջխաղացումը կասեցվել է: Սիրիական բանակի հակահարձակման արդյունքում զինյալները Համա քաղաքից 10 կիլոմետր հեռու են շպրտվել: Նահանգում կատաղի մարտերը դեռ շարունակվում են: Թեև Ասադի բանակը հայտնել է, որ արդեն 1600 ահաբեկիչ է սպանել, բնակավայրեր ազատագրել, ռազմական փորձագետները դեռ խուսափում են խոսել սիրիական իշխանության լուրջ հաջողությունների մասին: