Լրահոս
Զինված ուժեր
13:08
09.02.26
133

Զինծառայողի մահվան մասին է հայտնում Հայաստանի ՊՆ-ն

20 օրում երկրորդ զինծառայողի մահվան մասին է հայտնել մեր պաշտպանության նախարարությունը: Զորամասերից մեկում պայմանագրային Դավիթ Արմենի Մանուկյանի անշնչացած մարմինն է հայտնաբերվել: Քրեական վարույթ է նախաձեռնվել զինծառայողի մահվան վերաբերյալ, հայտնում են քննչական կոմիտեից: Պաշտպանության նախարարությունը բանակային այս ողբերգությունից մանրամասներ չի հայտնում: Բանակում այս տարի առաջին մահվան մասին մեր պաշտպանական գերատեսչությունը հունվարի 14-ին էր հայտնել: Հրազենային վնասվածքով հայտնաբերվել էր ժամկետային զինծառայող Վահան Պետրոսյանի դին: Նրան անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով մեկ անձ էր կալանավորվել: