Լրահոս
Մամուլի տեսություն
09:54
02.12.20
66

«Ժողովուրդ». «Իմ քայլի» պատգամավորները հերթով դուրս են գալիս խմբակցությունից

Img default alt hy

«Ժողովուրդ» թերթի տեղեկությամբ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության  պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ևս խմբակցությունից դուրս գալու մտադրություն ունի:

Թերթի թղթակցի հետ զրույցի ընթացքում պատգամավորը նշել է, որ այս պահի դրությամբ նպատակահարմար չի գտնում խմբակցությունից դուրս գալը: Ճշտող հարցին, թե խմբակցության ներկայացուցիչների կամ խմբակցության ղեկավարության հետ քննարկել է այդ հարցը՝ Հովսեփյանը նշել է. «Որևէ մեկի հետ չեմ քննարկել ու չեմ էլ քննարկելու, քանի որ եթե գամ այն որոշման, որ հիմա ես պետք է թողնեմ խմբակցությունը, ապա ոչ թե պետք է հարցնեմ, այլ պետք է որոշում կայացնեմ և տեղեկացնեմ»:

Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու հայտարարություն է տարածել  պատգամավոր Գոռ Գևորգյանը նշելով. «Վերահաստատում եմ, որ ինձ համար ազգային համերաշխությունն ու միասնությունը, ներքաղաքական կայունությունն անքննելի առաջնահերթություններ են»: