Լրահոս
Հասարակական
17:35
07.01.23
104

ՀՀ որոշ շրջաններում թույլ ձյուն է տեղում․ իրավիճակը ճանապարհներին ժամը 17.00-ի դրությամբ

Img default alt hy

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ հունվարի 7-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Ապարանի, Սևանի, Գավառի և Ճամբարակի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: