Լրահոս
Միջազգային
22:05
06.12.24
321

Ժամերի հարց է դառնում Սիրիայի մայրաքաղաքի գրավումը. զինյալները նոր քաղաքներ են գրավել

Սիրիայից եկող լուրերը խիստ հակասական են՝ փոխվում են բառացիորեն կրակահերթի արագությամբ: Ասադի բանակը հայտնում է, որ  չնայած այսօր առավոտյան ռուսական օդուժը ռմբակոծել է Համա-Հոմս  մայրուղու Ալ-Ռաստան կամուրջը՝ զինյալների առաջխաղացումը կասեցնելու համար, հակակառավարական ուժերին հաջողվել է ընդհուպ մոտենալ Հոմսին: Եթե զինյալներին հաջողվի գրավել Հոմսը, որը մայրաքաղաք Դամասկոսի բանալին է համարվում, նրանք հեշտությամբ իրենց վերահսկողության տակ կվերցնեն նաև ծովափին տեղակայված ռազմական օբյեկտները, այդ թվում՝ Տարտուսում ռուսական ռազմածովային բազան: