Լրահոս
Տարածաշրջան
23:56
15.05.23
201

Զելենսկիի «հաղթական արշավանքը»՝ Եվրոպայում. Կիևին նոր զենքեր են խոստանում, Մոսկվան զգուշացնում է

Զելենսկին Լոնդոնում հակահարձակումը նորից հետաձգելու մասին է հայտարարել, իսկ Բեռլինում վստահեցրել է, որ ագրեսորի պարտությունը հնարավոր է անդառնալի դարձնել արդեն այս տարի, եթե համատեղ աշխատեն Կիևն ու Բրյուսելը: 

Ուկրաինայի նախագահը համաեվրոպական ճամփորդության կանգառներից մեկում վստահեցրել է, որ արևմտյան դաշնակիցներից ստացած զենքով չի հարվածի Ռուսաստանի տարածքին: