Լրահոս
Աշխարհ
22:50
10.10.22
1 056

Զբոսաշրջիկը երազանքի ճանապարհորդության է մեկնել կնոջ հետ և մահացել նրա ձեռքերում

Img default alt hy

Ավստրալացի զբոսաշրջիկը մահացել է կնոջ ձեռքերում՝ Կանադայում ժայռոտ լեռներում անհաջող ժայռամագլցումից հետո։ Shantnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է Daily Mail-ը։

28-ամյա Դենիել Հերիթեջը 2022-ին իր կնոջ հետ մեկնել է Կանադա՝ երազանքի ճանապարհորդության։ Զույգը մի քանի ամիս ապրել է Կալգարի քաղաքում, որտեղ նրանք միասին արշավներ էին անցկացնում ժայռոտ լեռներով։ Ժայռամագլցման պարապմունքներից մեկի ժամանակ ավստրալացին ընկել է բարձունքից։ Նրա մահվան հանգամանքները չեն բացահայտվում, սակայն, հարազատների խոսքով, զբոսաշրջիկը մահացել է մինչև բժիշկների ժամանումը՝ կնոջ ձեռքերում, որը դարձել է դժբախտ պատահարի ականատեսը:

Նշվում էր, որ ամուսինները պաշտել են բնությունը և զբաղվել լեռնային արշավներով։ Արձակուրդ մեկնելուց առաջ Հերիթեջ զույգն Ավստրալիայում ամառանոց է կառուցել։