Լրահոս
Քաղաքական
21:30
06.06.22
240

«Զանգվածային անկարգությունների» մասին ցուցմունք են տվել միայն ոստիկանները. ձերբակալված ոստիկան չկա

 

Ոստիկանությունը հայտնում է, որ հունիսի 3-ին Դեմիրճյան-Պռոշյան խաչմերուկում կատարված զանգվածային անկարգության դեպքի առթիվ Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել՝ ոստիկանների օրինական պահանջը չկատարելու, ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով: 13 մարդ ձերբակալվել է:

Դիմադրության շարժման ակցիաների ժամանակ ձերբակալված ու կալանավորված քաղաքացիների փաստաբանների խոսքով՝ իրենց պաշտպանյալները բացառապես ոստիկանների ցուցմունքների հիման վրա են ազատությունից զրկվել: