Լրահոս
Քաղաքական
13:30
25.05.22
110

Ընդդիմադիր պատգամավորները փորձել են մտնել ԱԽ շենք. ոստիկաններն ասել են՝ «շենքը դատարկ է»

«Դիմադրության» շարժման անդամները շրջափակել են նաև Անվտանգության խորհրդի շենքը: «Նախագահականից հետո դա մյուս պետական հաստատությունն է, որը որևէ կերպ առնչություն չունի Հայաստանի Հանրապետության շահերի հետ», հայտարարել է Իշխան Սաղաթելյանը: Ընդդիմադիր պատգամավորները ցանկացել են մտնել Անվտանգության խորհրդի շենք, երբ ոստիկանները ասել են, որ շենքը դատարկ է, միայն անվտանգության աշխատակիցներն են:

Քաղաքացիների առաջ պատ կազմած ոստիկանների առաջին շարքերում, ինչպես երեկ, այսօր էլ եղել են այն ոստիկանները, որոնք վերջին 25 օրերին աչքի են ընկել քաղաքացների նկատմամբ ապօրինի գործողություններով և որոնց դեմ քրեական գործեր կան հարուցված:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը խնդրել է փոխոստիկանապետին՝ գոնե վերջին շարքերում կանգնեցնել այդ ոստիկաններին: