Լրահոս
Արցախ
13:25
09.01.23
114

Խուճապի չմատնվել, ավելորդ գնումներ չանել. Արցախի բլոկադայի 29-րդ օրը

29 օր է՝ ադրբանցիները փակ են պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը: Մոտ մեկ ամիս ոչ մի տեսակի պարենային ապրանք չի մատակարարվում Արցախ: Պետական մարմինները քաղաքացիներին խնդրում են խուճապի չմատնվել, ավելորդ գնումներ չանել։ 

Մայրաքաղաք Ստեփանակերտի ու շրջանների խանութներում վերջին տվյալով կա շաքարավազ, ձեթ ու մակարոնեղեն: Սննդի ոչ բավարար մատակարարման պատճառով` նախադպրոցական հաստատությունների, երկարօրյա ռեժիմով աշխատող դպրոցների աշխատանքը այսօրվանից ժամանակավորապես կկասեցվի։