Լրահոս
Հասարակական
10:00
29.05.25
504

Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Վանաձորում․ կա 1 զոհ, 2 վիրավոր, որոնցից մեկը զինծառայող է

Img default alt hy

Այսօր՝ մայիսի 29-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 01։10-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Մարշալ Բաղրամյան փողոցում՝ Վանաձոր քաղաքի սկզբնամասում, «Լադա» մակնիշի ավտոմեքենան դեպի Վանաձոր ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել մայթեզրին կայանված վրացական համարանիշներով «Mercedes» մակնիշի բեռնատարի անիվներին և երկաթե հատվածին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Վիրավորներից 2-ին, ովքեր ծայրահեղ ծանր վիճակում են եղել, ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա և պատգարակներով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին։

Վթարի փաստով քննչական վարչութունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենայում եղել է 5 հոգի, սակայն 2-ը հիվանդանոցում հետազոտվելուց հետո հայտնել են, որ իրենք չեն տուժել, իսկ 2-ը գտնվում են վերակենդանացման բաժամունքում։ Վիրավորներից մեկն էլ ժամկետային զինծառայող է, ով 40 օր հետո պետք է զորացրվի։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով ավտոմեքենայում եղել են Վանաձորի բնակիչ 21-ամյա Սեյրան Նավասարդյանը, Վանաձորի բնակիչ 24-ամյա Արա Բարինյանը, Լոռու մարզի Գուգարք բնակավայրի բնակիչ 18-ամյա Սերժ Էվոյանը, Արարատի մարզի բնակիչ 20-ամյա Սամվել Դոխոլյանը և Լոռու մարզի Գյուլագարակ գյուղի բնակիչ  21-ամյա Արթուր Մարիկյանը։ 

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Լոռու մարզի գումարտակի պահպանվող հատոկ տարածք։

Տեսանյութն՝ այստեղ։