Լրահոս
Հասարակական
10:30
31.05.25
186

Հրդեհ` «Վանաձոր քիմպրոմի» տարածքում. փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից շինություններ

Img default alt hy

Մայիսի 31-ին, ժամը 00:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր քաղաքի գործարաններից մեկի մոտակայքում հրդեհ է նկատվում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վարդանանց 2/51 հասցեի մոտակայքում գտնվող նախկին գործարաններից մեկի մոտակայքում այրվում են չշահագործվող ինքնաշեն փայտե ավտոտնակ և ինքնաշեն տնակ (միասին մոտ 48 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։58-ին, մարվել՝ 02։02-ին։ Այրվել են տնակն ու ավտոտնակը։

Փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից շինություններ: