Լրահոս
Հասարակական
14:49
07.12.24
268

Խոշոր հրդեհ՝ Երևանում կառուցվող էլիտար շենքի 2-րդ հարկում

Img default alt hy

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մամիկոնյանց փողոցի նոր կառուցվող շենքերից մեկի 2-րդ հարկում հրդեհ է բռնկվել, հայտնում է Shamshyan.com-ը:  

Հրշեջներին հաջողվել մարել այն:  

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:  

Տեղում պարզվել է, որ հրդեհը գազի և էլեկտրականության հետ կապ չունի: 

Ըստ նախնական տեղեկությունների՝ բնակիչն անփույթ է գտնվել, և սխալ է վարվել 3 կգ-անոց գազաբալոնի հետ, ինչն էլ դարձել է կրակի պատճառ: