Լրահոս
Հասարակական
00:16
06.12.24
256

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում․ մեքենաներից մեկի գազաբալոնը 10 մետր շպրտվել է

Img default alt hy

Դեկտեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։05-ի սահմաններում Արգավանդի խաչմերուկում բախվել են «Mercedes GLE53» մակնիշի, «ГАЗ 31029» մակնիշի և «Hover» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինի գազաբալոնը պոկվել և մոտ 10 մետր շպրտվել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։