Լրահոս
Հասարակական
23:48
18.02.22
175

Խոսել են գյուղացիական միությունների աշխատանքի արդյունավետության և դերի բարձրացման․ Վահան Քերոբյան

Img default alt hy

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնում է, որ հանդիպել է «Գյուղացիական փոխօգնության մարզային միավորում» ՀԿ-ի Արագածոտնի, Վայոց Ձորի, Արմավիրի, Լոռու, Արարատի և Գեղարքունիքի մարզերի ներկայացուցիչներին։

Խոսել են գյուղացիական միությունների աշխատանքի արդյունավետության և դերի բարձրացման, ինչպես նաև այն խնդիրների մասին, որոնց առավել հաճախ բախվում են ֆերմերները։

Քննարկման ընթացքում անդրադարձել են նաև հողային բարեփոխման հարցերին, ինչը բավականին մեծ ոգևորությամբ է ընդունվել գյուղացու խնդիրներին ամենամոտ կանգնած մասնագետների կողմից. նրանք նույնպես կիսում են կառավարության այն դիրքորոշումը, որ հողերի խիստ մասնատվածությունը խոչընդոտում է գյուղատնտեսության զարգացմանը Հայաստանում։