Լրահոս
Հասարակական
23:19
04.02.26
143

Խորը փոսի մեջ է Երևանը. մարդիկ մեքենա են ջարդում, քաղաքապետարանը սպասում է տաք եղանակին

Երևանում ոչ միայն փողոցներն, այլ այդ փողոցներում եղած փոսերն են չափով ու ձևով մտապահում վարորդները: 9 օր առաջ «Հայլուր»-ի տեսախցիկի ֆիքսած փոսը Տիգրան Մեծ պողոտայում առաջին երթևեկելի գոտուց տարածվել է նաև երկրորդ ու երրորդ երթևեկելի գոտիներում: Քաղաքապետարանը խոստանում է, որ գարունը բացվելուն պես կլուծեն մեքենաների թշնամիների խնդիրը, առայժմ փոսալցման աշխատանքներ են անում: