Լրահոս
Քաղաքական
11:59
25.05.22
171

Խորհրադարանում անելիք չունեմ, լինելու եմ փողոցում՝ ժողովրդի հետ․ Արթուր Վանեցյան

Img default alt hy

«Խորհրադարանում անելիք չունեմ, լինելու եմ փողոցում՝ ժողովրդի հետ»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

Այսօր կառավարության հետ հարցուպատասխանի օր է։ ԱԺ է գալու նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վանեցյանն անիմաստ զբաղմունք է համարում հարցուպատասխանին մասնակցելը։

«Առհասարակ, խորհրդարանում հարցուպատասխանի չեմ մասնակցել, որովհետև համարում եմ, որ անիմաստ զբաղմունք է սուտասան ու անպատասխանատու մարդկանց հետ հարցուպատասխանի գնալը»,- նշել է «Հայրենիք» կուսակցության նախագահը։

Վանեցյանի կարծիքով՝ իշխանությունը տագնապած է. երկրում իրավիճակ է փոխվել։