Լրահոս
Քաղաքական
16:20
30.01.25
322

Խորապես վշտացած ենք Վաշինգտոնի մերձակայքում տեղի ունեցած ինքնաթիռի ողբերգական վթարի կապակցությամբ. ՀՀ ԱԳՆ

Img default alt hy

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնից ոչ հեռու American Airlines ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռի և ԱՄՆ զինված ուժերի Black Hawk ուղղաթիռի բախման հետևանքով զոհվածների ընտանիքներին։

Այս մասին նշված է ՀՀ ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։ 

«Խորապես վշտացած ենք Վաշինգտոնի մերձակայքում տեղի ունեցած ինքնաթիռի ողբերգական վթարի կապակցությամբ, որը բազմաթիվ կյանքեր է խլել։ Մեր խորին ցավակցություններն ու մխիթարության խոսքերն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և մերձավորներին»,-նշել է ՀՀ ԱԳ նախարարությունը՝ հավելելով, որ Հայաստանը համերաշխ է Միացյալ Նահանգների ժողովրդի հետ։