Լրահոս
Միջազգային
13:17
07.06.22
195

Խերսոնի մարզում հանրաքվե կանցկացվի

Img default alt hy

Խերսոնում հանրաքվե կանցկացվի՝ երկրամասը Ռուսաստանի կազմում ներառելու վերաբերյալ։ Այս մասին երեքշաբթի օրը հայտնել է Խերսոնի ռազմաքաղաքացիական վարչակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Ստրեմոուսովը։

«Իհարկե, դա կլինի պլեբիսցիտ, դա կլինի ժողովրդի կամքը»,- ասել է նա՝ հավելելով, որ դրան կհաջորդեն ընտրությունները:

Ավելի վաղ Խերսոնի շրջանի իշխանությունները հայտարարել էին երկրամասի՝ Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնելու ցանկության մասին։