Լրահոս
Արցախ
17:22
25.04.23
136

«Խեղդամահ են անում մեզ». Արցախի նախագահի խորհրդականը խոսում է «կատարյալ պաշարման» մասին

Արցախը արդեն ոչ թե տոտալ շրջափակման մեջ է, այլ կատարյալ պաշարման: Այս որակումը «Հայլուր»-ի հետ զրույցում տվել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը: Նա հայտնել է, որ ադրբեջանական նոր անցակետի տեղադրման հետ կապված շատ հարցեր ունի պաշտոնական Ստեփանակերտը թե՛ Ռուսաստանին, թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրներին, թե՛ Հայաստանին: