Լրահոս
Հասարակական
10:30
21.07.26
93

Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ վիրավոր կա

Img default alt hy

Հուլիսի 19-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։50-ի սահմաններում Երևան–Մեղրի ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում բախվել են 39-ամյա Արմեն Թ․-ի վարած «Toyota Camry» մակնիշի, 21-ամյա Կարեն Գ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի, 67-ամյա Ռուբեն Մ․-ի վարած «Nissan X-Trail» մակնիշի, 25-ամյա Աշոտ Հ․-ի վարած «Ford Focus» մակնիշի և 63-ամյա Վարդան Մ․-ի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով մեկ հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում պարզվում է վիրավորի ինքնությունը։